|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն հայտնել ենք, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 10.55-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 TU 899 պետհամարանիշով ավտոմեքենան և «Մերսեդես» մակնիշի 422 LU 61 պետհամարանիշով բեռնատարը, ինչի հետևանքով վարորդ` 1975 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ս.-ի դին և ուղևոր` 1964 թ. ծնված Վ. Գ,-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել քարշակ ավտոմեքենային: