կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-23 10:33
Հասարակություն

«Մերսեդես»-ը և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը բախվել են Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում

«Մերսեդես»-ը և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը  բախվել են Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 22-ին` ժամը 23.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 01 OD 909 պետհամարանիշի (վարորդ Վ. Մ., ծնվ.1989թ.) և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 80 ՕՕ 909 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ռ.-ն (ծնվ.1989 թ.), ուղևորներ Մ. Կ.-ն (ծնվ.1993 թ.) և Հ.Թ.-ն (ծնվ.1993 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

 

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Մ.-ն տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից, Ա.Թ.-ն, հիվանդանոցում ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ա. Ռ.-ի և Մ.Կ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության: