|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հիշյալ որոշումը՝ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն չիրականացնելու հիմքով:
Գործի նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ նախաքննության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացման համար: