Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ նիստում միջնորդագիր ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա ասաց, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական ապօրինի գործունեության մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն խոշոր և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դիմաց 2019 թ-ի ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ փաստաթղթերի անխոչընդոտ ստացման գործընթացը, դրան նպաստելու համար կապ հաստատելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև կազմակերպել իր իրավասության տակ գտնվող փաստաթղթերի անարգել տրամադրումը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական ու կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվերով ստանալ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի 2 մլն 379 հազար 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ ոելար կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագին։
«Սույն քրեական գործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար հայտնաբերելու նպատակով «Երևանշին» ՍՊԸ ընեկերությունում կատարված խուզարկությամբ հայտանբերվել և առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017 թ-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ԲՀԿ, որը ներառված էր «Ծառուկյան» դաշինքի մեջ, նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ»,-ասաց Արթուր Դավթյանը։
Նա, մանսավորապես, նշեց, որ փաստաթղթերում առկա են հետևյալ գրառումները․ օրինակ, «Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք համար 8, 19, 20, 21 ՏԸՀ-ներ, 01․02․2017 թ-ից մինչև 02․04․2017 թ ժամանակահատվածի համար շտաբների մոտավոր ծախսերի ցանկ» վերտառությամբ փաստաթղթում առկա է 5 աղյուսակ, որոնցից 3-րդ և 4-րդ աղյուսակներում առկա են հետևյալ գրառումները․ «1 ակտիվիստ 50 ձայն, մարտ ամսվա համար 50 հազար դրամ, 15 հազար ընտրող» և գումարի բաշխումը։ 4 թվով համարակալված «Գեղարքունիքի մարզ ընտրական տարածք թիվ 8, ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017 թ-ի նախանական ընտրողների թիվը» վերնագրով փաստաթղթում առկա է ցուցակ, որտեղ առկա են մարզի համայնքների անունները, շտաբների քանակը և աղյուսակի վերջին սյունակում գրված է՝ 2017 թ-ին քվեարկողների նախնական համաձայնեցված թիվ, ԲՀԿ և այլ թվեր։ «Գեղարքունիքի մարզ ԸՏ համար 8, 19,20,21 ՏԸՀ հաշվետվություն․ 17 194 ընտրողի համար 40 տոկոս կորստով ձայն» փաստաթուղթ, որում առկա է 13 կետից բաղկացած աղյուսակ, առաջին սյունակում գրված է՝ Ծառուկյանի հանձնարարությամբ Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ, 3-րդ աղյուսակում 17 194 ընտրողի համար ակտիվիստներին վճարվելիք գումար՝ 34 միլիոն դրամ և այլն։
Ըստ գլծավոր դատախազի՝ գրված է նաև 1 ձայնին վճարված գումար՝ 10 հազար դրամ, 17 194 քվեի համար վճարվել է 10 հազար դրամ յուրաքանչյուրին՝ 171 միլիոն 940 հազար դրամ ընդհանուր արժեքով։
«Գեղարքունիքի մարզ ԸՏ 8, 19,20,21 ԸՏ, 01․02․2017 մինչև 30․03․2017 թթ ժամանակահատվածի հաշվետվություն 15 հազար ընտրողի համար» փաստաթղթում գրված է՝ ԲՀԿ գրասենյակից Ա․ Մանուկյանից ստացել եմ 35 միլիոն դրամ, ԲՀԿ գրասենյակից Առուստամյանից ստացել եմ 36 միլիոն դրամ, Ծառուկյանի հանձնարարականով՝ Վարդենիսից Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ։
Արթուր Դավթյանի խոսքով՝ նախաքննության մարմնի կողմից 2020 թ-ի հունիսի 10-ին որոշում է կայացվել ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ Քր․ օր․ 154․ 2 հոդվածի 2-րդ մասով նոր քրգործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացենելու մասին։
Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ, ըստ գլխավոր դատախազի, «Երևանշին» ՍՊԸ տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թ-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություներին՝ պայմանով որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում, անհրաժեշտ ձայներն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին։ 2017 թ-ին, նրա խոսքով, ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։
Պայմանավորվածություններից հետո, որպես կանխավճար, ստացել է 10 հազար դրամ թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում՝ ասաց Արթւոր Դավթյանը։ Նրա խոսքով՝ հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել, որին համապատասխան ստացել է 10 հազար դրամ թղթադրամներով գումարներ։ Ընտրություններից հետո ստացված գումարների և բերված ձայների ամփոփոումն արել է և Մանուկյանից և Առուստամյանից կանխիկ ստացել է մոտ 90 միլիոն դրամ։ Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա փաստաթղթերը հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ։
«Այդ ձայների ապահովման համար գումարներն ինքը փոխանցել է Գեղարքունիքի մարզի համայնքների ԲՀԿ անդամներին և ակտիվիստներին, վերջիններս կազմած ցուցակներով եկել են իր մոտ և ստացել գումարները, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազը։
Նա հայտնեց, որ կազմակերպված խմբի կազմում՝ Քր․ օր․ 154․2 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածով 14․06․2020 թ-ին արդեն ձերբակալել են 2 անձի։
Արթուր Դավթյանն ասաց, որ բավարար ապավցույնցների համակցություն է ձեռք բերվել, որով հիմանվորում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգկված ԲՀԿ նախագահ, ԱԺ 2017 թ-ի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար կաշառք տալու համար ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընգրկել է Ծառուկյան դաշինքի և ԲՀԿ կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։
Նրա խոսքով՝ խմբի գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջացների տնօրինման և խմբի անդամների գործունեության վերահկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարված ծախսերը, իսկ ընտրացուցակներում նշվել է նրան անունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը, դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ։
Գլխավոր դատախազն ասաց, որ կազմակերպված խմբին տրամադրված գումարներով 2017 թ-ի ապրլի 2-ի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցների հաշվին դաշինքի և թեկնածուի օգտին քվեարկելու համար Գեղարքունիքի ընտրողներին 17 194 քվեի համար տրվել է 171 միլիոն 940 հազար դրամ կաշառք։
Նա նշեց, որ վերը նկարագրված փաստական հանգամանքնեը, «Երևանշինում» խուզարկությամբ հայտնաբերված և վերցված փաստաթղթերով, այդ փաստաթղթերի վերբարյալ նախագահի ցուցմունքներից զատ հիմնավորվել են նաև բազմաթիվ այլ ապացույցներով՝ այդ թվում գործով կասկածյալ ներգրավված անձանց ցուցմունքներով, այն անձանց, ովքեր ընդգրկված են եղել այդ պրոցեսներում որպես ակտիվիստ, ստացել են գումարները և բաժանել են ընտրողներին։
Այսպիսով, եզրակացրեց ՀՀ գլխավոր դատախազը, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղարդյալ և մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թ-ի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուների օգտին քվերակելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քր․ օր․ 38 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ելնելով վերգրյալից նա միջնորդեց համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․