|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչ է արել ՌԴ-ի ներսում հրաժարվել օտարերկրյա արժույթի օգտագործումից: Այդ մասին նա հայտարարել է վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման հարցերով նախագահական հանձնաժողովի նիստին:
Մասնավորապես՝ քննարկվել է ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի ադապտացիան նոր տնտեսական պայմաններին, ինչպես նաև մի շարք ներդրումային նախագծերի հեռանկարներն ու ոլորտում սարքավորումների ներմուծումից կախվածության նվազեցմանն առնչվող հարցեր:
Պուտինը հրահանգել է վերջապես վերջ դնել երկրի ներսում հաշվարկների ժամանակ օտարերկրյա արժույթի օգտագործման պրակտիկային: ՌԴ նախագահը նշել է, որ դա արգելված է օրենքով, թեև նման հաշվարկներ արվում են պարբերաբար: