կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-07 00:24
Քաղաքական

Հաղթել է «այո»-ն՝ 75 ընտրատեղամասերի նախնական հաշվարկների համաձայն. ԿԸՀ

Հաղթել է «այո»-ն՝ 75 ընտրատեղամասերի նախնական հաշվարկների համաձայն. ԿԸՀ

 ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրեց սահմանադրական հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ 75 ընտրատեղամասերի նախնական տվյալների՝ «Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմում է 18 006, իսկ «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը 4797 է:

Երևան քաղաքի հինգ տեղամասերի արդյունքներով՝ «այո» է քվեարկել 2251 ընտրող, «ոչ»՝ 601, Արագածոտնի մարզի 6 տեղամասերի արդյունքներով՝ «այո» է քվեարկել 1023, «ոչ»՝ 452, Արարատի մարզի մեկ տեղամասում «այո» է քվեարկել 349 ընտրող, «ոչ»՝ 39, Արմավիրի մարզի 14 տեղամասի տվյալների համաձայն՝ «այո» է քվեարկել 4645 ընտրող,«ոչ»` 1268,  Գեղարքունիքի մարզի հինգ տեղամասերում գրանցվել է 2566 «այո», 444 «ոչ»։ Լոռու մարզի 9 ընտրատեղամասերում «այո» են քվեարկել 2212 մարդ, «ոչ»` 465, Կոտայքի մարզի 7 տեղամասերում` 1024 «այո» է գրանցվել, 219` «ոչ», Շիրակի մարզի 10 ընտրատեղամասերում` 1082 «այո» է գրանցվել,  454` «ոչ», Սյունիքի մարզի 9 ընտրատեղամասերում` 478 «այո», 58՝ «ոչ» Վայոց Ձորի 6 ընտրատեղամասերում 1746 «այո» է գրանցվել, «ոչ»՝ 214, Տավուշի մարզի 3 ընտրատեղամասերում գրանցվել է 830 «այո», 583 «ոչ»: