|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեկ գիշեր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին են ահազանգել դատապարտյալների հարազատներ և հայտնել, որ գիշերն ինչ-որ դիմակավորված անձինք ներխուժել են ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենք ու քարուքանդ արել դատապարտյալների խցերը: Ընդ որում՝ ըստ տեղեկությունը փոխանցողի, այդ ամենը կատարվել է երկու անգամ:
Ահազանգից հետո քրեակատարողական հիմնարկ են այցելել ՄԻՊ-ի ներկայացուցիչները, սակայն որևէ խախտում չեն արձանագրել:
Այս կապակցությամբ yerkir.am-ը պարզաբանում խնդրեց քրեակատարողական վարչությունից: Մեզ հետ զրույցում հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ նկարագրվածի 90 տոկոսն իրականությանը չի համապատասխանում, և քիչ հետո ՔԿՀ վարչությունը հանդես կգա պարզաբանմամբ: