կարևոր
5749 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-26 16:55
Հասարակություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35-ամյա դատապարտյալ է մահացել, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987 թվականի ծնված, ՀՀ  քրեական օրենսգրքի 34-107 հոդվածի, 104 հոդվածի 2 մասով դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։

Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական մահը», - ասել է Նավիկյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը հավելել է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: