կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-24 10:23
Հասարակություն

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ է նկատվել

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ է նկատվել

Հոկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Կիրառվել են հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /3 արկ/, 60 /39 արկ/ և 82 /68 արկ/ միլիմետրանոց ականանետներ, ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /17արկ/ տիպի նռնականետներ: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, վերը նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ. հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն