կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 13:24
Իրավական

2017թ. համեմատ` 2018թ. ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը

2017թ. համեմատ` 2018թ. ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում  արձանագրվել է 63  զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: 

63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Մասնավորապես՝

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների.

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 
11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 
3-ը՝ հիվանդությունից,
1-ը՝ ականի պայթյունից,
1-ը՝ սպանության հետևանքով,
3-ը դժբախտ պատահարից,
6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,
2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների.

11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
10-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ դժբախտ պատահարներից:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Ընդ որում՝ կտրուկ՝ 18-ով կամ 32 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:

Փոխարենը, ցավալիորեն, 2017թ. համեմատությամբ 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը:

2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 56 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.

23-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 
10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
4-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 
4-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ ականի պայթյունից,
3-ը՝ սպանության հետևանքով,
4-ը՝ դժբախտ պատահարից,
4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ:

2017թ. ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 20 մահվան դեպքերը տեղի են ունեցել հետևյալ պատճառներով.

1-ը՝ սպանության հետևանքով,
5-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
12-ը՝ հիվանդությունից,
2-ը՝ դժբախտ պատահարներից:

Հատկանշական է, որ 2017թ. համեմատ 2018թ. ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը: