|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կեսարիա քաղաքի (Քայսերի) Բունյան շրջանում 15-ամյա երեխա է ձերբակալվել՝ նախագահ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով:
Ըստ Demokrathaber-ի՝ երեխան մեկ օր արդեն անցկացրել է բանտում: Այսօր կկայանա դատավարությունը, որի ժամանակ կորոշեն՝ երեխային ազա՞տ արձակել, թե՞ բանտարկել:
Ի դեպ, Էրդողանին «վիրավորելու», հիմնականում՝ համացանցում նրա հասցեին վիրավորանք հնչեցնելու համար Թուրքիայում ձերբակալվածների թիվն օրեցօր ավելանում է: