կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 13:50
Տարածաշրջան

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով փաստաբան է ձերբակալվել

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով փաստաբան է ձերբակալվել
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կին ներկայացուցիչ, փաստաբան Սերա Քադըգիլը ձերբակալվել է Twitter-ի իր էջում Էրդողանին վիրավորելու համար:

Ըստ Ensonhaber-ի՝ Քադըգիլը ձերբակալվել է հենց դատարանում, ուր գնացել էր` Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին «վիրավորելու» առթիվ հարուցված գործով ցուցմունք տալու:

Փաստաբանի ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում: Շատ օգտատերեր նրա ազատ արձակման պահանջով և «Սերա Քադըգիլը միայնակ չէ» հեշթեգով արշավ են սկսել: