|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների և ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց ղեկավարած ձեռնարկությունների առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները: Արծարծվել են նաև հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը և հանձնարարել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակները քննարկելու նպատակով: