|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Արա Աբրահամյանի` հայկական քաղաքական դաշտ մուտք գործելուն: Նրա խոսքով`Աբրահամյանը կարող է գալ այստեղ և օրենքի շրջանակներում իր հայտը ներկայացնել:
«Մեր քաղաքական դաշտում կա՞, արդյոք, նրա կարիքը» հարցին, պատգամավորը պատասխանեց. «Քաղաքական դաշտում բոլոր կարիքները պետք է որոշի բնակչությունը: Եկեք` ամեն մեկս դատավոր չլինենք»:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` Պողոսյանը նշեց, որ ինչ կա այդ փաստաթղթում, ավելի ժողովրդավարական է: «Ինչպե՞ս այն կաշխատի, ժամանակը ցույց կտա: Չենք կարող մտածել, որ քնենք, արթնանանք, ունենալու ենք երեք հզոր կուսակցություն»,- նշեց նա:
Պողոսյանը նշեց նաև, որ կմիանա «Այո»-ի քարոզարշավին միայն այն դեպքում, եթե հրավեր լինի: «Իմ համագործակցությունը լինելու է այն մարդկանց հետ, ովքեր կողմ են եվրոպական մոդելի զարգացմանը: Դա կլինի ՍՊԸ, անհատ, թե` այլ բան»,- ասաց պատգամավորը: