«Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում: Մայիսի 24-ին կմիանամ իմ թիմին՝ Գդանսկի «Լեխիային», և կսկսեմ մարզվել կանոնավոր կերպով: Դժվար է ասել՝ որքան արագ կկարողանամ լավ մարզավիճակ հավաքել, բայց շատ կարևոր է, որ ամենադժվար փուլը մնացել է ետևում: Հույս ունեմ արդեն մոտակա խաղերին օգնել ինչպես իմ թիմին, այնպես էլ Հայաստանի հավաքականին»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Լևոն Հայրապետյանը: