|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Ըստ Demokrathaber-ի՝ համացանցում քննադատությունների և ծաղրուծանակի առարկա են դարձել Էրդողանի նստավայրի՝ գահ հիշեցնող ոսկեզօծ բազկաթոռները:
Օգտատերերից մի քանիսը գրել են`
«Եթե մեզ մոտ էլ նման բազկաթոռ լիներ, մենք այլեւս վեր չէինք կենա»,
«Միջին դարերո՞ւմ ենք»,
«Չտեսության գագաթնակետ»,
«Այսքան անճաշակություն...սրտխառնոց է առաջացնում»:
Օգտատերերից մեկը Էրդողան-Մերկել հանդիպման լուսանկարներից մեկը ծաղրանկարի է վերածել, որում երկխոսությունն այսպես է ընթանում`
Էրդողան. -Մեզ երեք միլիարդ եվրո է պետք, ո~վ Մերկել
Մերկել. -Բազկաթոռները ձուլեք, կեսը դուրս կգա, ա~յ Էրդողան:
Հիշեցնենք, որ Էրդողանի նստավայրի կառուցումից մինչ օրս խոսակցություններ են շրջանառվում, թե նստավայրում զուգարանակոնքերն անգամ ոսկեզօծ են: