Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019թ-ի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 275 հոդված, որոնցից 98-ը եղել է բացասական, 45-ը՝ դրական, 132-ը՝ չեզոք։
Մշտադիտարկվող օրերին Հայկ Մարությանը կրկին քննադատությունների թիրախում է եղել, սակայն դիտարվել են նաև դրական հոդվածներ։
Նշվում է, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար է նշանակվել Կարապետ Շահինյանը։ Այս նշանակումը քննադատության է արժանացել։ Ըստ լրատվականների, Հայկ Մարությանը պաշտոն է տվել մի մարդու, ում հայրը ընտրակեղծարար է եղել։
Տրանսպորտի հետ կապված խնդիրները շարունակվում են, քաղաքացիները մշտապես բարձրաձայնում են այդ մասին։ Լրատվականները հիշեցնում են, որ ընտրարշավի ժամանակ Հայկ Մարությանը հայտարարել էր հասարակական տրանսպորտի միասնական տոմսի համակարգի ներդրման, ավտոբուսներ ներմուծելու եւ մետրոյի կայարան կառուցելու ծրագրերի մասին։ Լրատվականը հավելում է, որ որևէ բան չի արվել։
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը քննադատության է ենթարկել Հայկ Մարությանի ինքնաթիռով Վրաստան մեկնելը։ Նա իր խոսքում նշել է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այն անձն է, որը միշտ հայտարարում է, թե քաղաքապետարանի բյուջեն տնտեսվում է. այդ դեպքում Երևանից Թբիլիսի ինքնաթիռով մեկնելը, բնականաբար, սուր է ընկալվում»: Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանել է ինքնաթիռով մեկնելու հետ կապված հարցերը. «Երեւանի պատվիրակության՝ հոկտեմբերի սկզբին Թբիլիսիի կատարած այցի վերաբերյալ՝ հարեւան երկրի մայրաքաղաք ինքնաթիռով մեկնումը փորձելով ներկայացնել որպես շռայլություն: Նախ՝ ֆիքսենք, որ մեքենաներով մեկնումը մի շարք լրացուցիչ ծախսեր է պահանջում, այդ թվում՝ վարորդների սնունդն ու գիշերակացը, ինչը չկա ինքնաթիռով մեկնման դեպքում»։
Լրատվականները գրում են, որ ժամանակին այս իշխանություններն իրենց ընդդիմադիր ելույթներում բազմիցս նշել են, որ քաղաքային նստարանները Տարոն Մարգարյանի օրոք թանկ գնով են ձեռք բերվել։ Ըստ լրատվականի, այդ նույն գնով և մի քիչ ավելի թանկ քաղաքային նստարանները գնում է նաև Հայկ Մարությանը։
Լրատվականների հրապարակման համաձայն, պարզ չէ, քաղաքապետ ընտրվելու ժամանակ Հայկ Մարությանը երկքաղաքացի էր, թե ոչ։
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը նշում է, որ Հայկ Մարությանը գործնականում լուծել է աղբահանության հարցը և համոզված է, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի հարցն էլ լուծում կստանա։