Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այսօր Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այցելել է Ազատության հրապարակ եւ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանին է փոխանցել ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի խնդրանքը` հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-14:00-ը, հրապարակից դուրս բերել շուրջօրյա հանրահավաքի համար տեղադրված վրանները:
Փոխնախարար Պողոսյանը նաեւ Մանուկյանին փոխանցել է, որ դա հարկավոր է ժողովրդական արտիստի քաղաքացիական հոգեհանգստի անցկացումը պատշաճ կատարելու համար:
Կառավարական հանձնաժողովը որոշել է քաղաքացիական հոգեհանգիստը կազմակերպել Ալ.Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահից` հաշվի առնելով մշակութային գործիչների խնդրանքը եւ այն հանգամանքը, որ մարդկային մեծ հոսք է սպասվում:
Սակայն, խնդրանքին ի պատասխան, Արամ Մանուկյանը փոխնախարար Պողոսյանին ասել է, որ ՀԱԿ-ը հարցն արդեն քննարկել է եւ որոշել, որ վրանները չեն տեղաշարժվելու:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեց Ա.Պողոսյանը, ՀԱԿ-ի հետ բանակցություններն այժմ էլ շարունակվում են, թեեւ ՀԱԿ-ից տեղեկացրել են, որ լավագույն դեպքում իրենք պատրաստ են միջանցք բացել եւ վրանները մի քիչ աջ եւ ձախ շարժել:
«Այսօր կրկին նիստ կգումարենք եւ, եթե ՀԱԿ-ն այդպես էլ համաձայնության չգա, կփորձենք այլ տարբերակներ գտնել: Ես ներքին համոզմունք ունեի, որ իրենք ըմբռնումով կմոտենան իրավիճակին, բայց նման վարվելակերպը բարոյականության տեսանկյունից անհասկանալի է ինձ համար»,- ասաց Պողոսյանը: