Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նստավայրի կառուցման վրա ծախսվել է 615 միլիոն դոլար:
Global Post-ը «Աշխարհի ամենաթանկ նստավայրի կառուցման գումարով ինչե՞ր կարելի էր անել» վերնագրված հոդվածում գրել է, որ այն ժամանակահատվածում, երբ ԻՇԻՊ-ը սպառնում է Թուրքիայինին և երկրում կան ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականներ, Էրդողանը չի վարանել ծախսել 615 միլիոն դոլար՝ իր համար նստավայր կառուցելու համար:
Կայքը 7 կետերով ներկայացրել է, թե ի՞նչ կարելի էր անել 615 միլիոն դոլարով:
1. Երկրում լուծել սիրիացի փախստականների հարցը
2. Կանխել Էբոլան
3. Հոգալ ճգնաժամի մեջ գտնվող երկրների տարեկան ծախսը
4. Վճարել 4000-12200 ամերիկացի ուսանողների վարկային պարտքը
5. Բաժանել 136-ական դոլար յուրաքանչյուր անկարացու, 44-ական՝ ստամբուլցու, իսկ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու՝ 8-ական դոլար:
6. Աշխատանքի ընդունել 6000-24 415 ուսուցչի
7. Գնել NBA-ի չեմպիոն Սան Անտոնիո Սփըրին