|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քրդերը խոստացել են մի քանի շաբաթում գրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փաստացի մայրաքաղաք Ռաքքան. հայտնում է Лента.ру-ն՝ Reuters-ին վկայակոչելով:
Քրդերի Ազգային ինքնապաշտպանության ջոկատների հրամանատար Սիփան Համոն հայտարարել է, որ այժմ բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հետ՝ գործողության մեկնարկի ժամանակը համաձայնեցնելու համար։
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին սիրիական ընդդիմությունը և քրդերը միություն են կնքել՝ ԻՊ-ի դեմ միասին կռվելու համար։