| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Իսլամական պետությունը» սպառնում է գրավել Ստամբուլը
«Իսլամական պետության» գրոհայինները տեսագրություն են տարածել, որում ուղիղ սպառնալիքներ են հնչեցնում` ուղղված Թուրքիային: Տեսանյութում ԻՊ-ը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է անում ըմբոստանալ Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի դեմ : Իսլամիստներն էրդողանին անվանում են սատանա եւ մեղադրում «Թուրքիան քրդերին ու ԱՄՆ-ին վաճառելու համար»: Նրանք քննադատում են նաեւ Քեմալ Աթաթուրքին` «թուրք ժողովրդին աշխարհականություն պարտադրելու համար»:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, տեսանյութում գրոհայիններից մեկը կոչ է անում գրավել Ստամբուլը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են թուրք-սիրիական սահմանին իսլամիստներից ազատ չեզոք գոտի ստեղծելու մասին, բացի այդ ԱՄՆ-ը օգտագործում է թուրքական «Ինջիրլիկ» բազան` իսլամիստներին հարվածելու համար: