Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրավաբան Տարոն Սիմոնյանը նշում է, որ այսօր աշխարհում միաժամանակ ընթանում են մի շարք խորքային փոփոխություններ՝ արդյունաբերական հեղափոխություն, հասարակությունների ատոմիզացիա, քաղաքական նոր ազգերի ձևավորում, իրավակարգի վերափոխում և պետության մոդելի փոփոխություն։ Այս բոլորը միասին, ըստ նրա, ձևավորում են բիֆուրկացիոն (ճյուղավորման) էֆեկտ, որն անխուսափելիորեն հանգեցնում է հին համակարգերի կազմաքանդման։
Սիմոնյանը շեշտում է, որ Հայաստանը նույնպես այս գլոբալ անցումային փուլի մեջ է, սակայն հայկական պետությունն ու հասարակությունը հատկապես խոցելի են, քանի որ հայ մարդուն կապող հիմնական արժեհամակարգերն ու ինստիտուցիոնալ հենասյուները՝ Արցախը, սփյուռքը, պետական մարմինները, դատական համակարգը, սահմանադրությունն ու բարոյականությունը՝ նպատակաուղղված կազմաքանդվում են։ Նա ասում է, որ այս գործընթացը պատահական չէ, այլ՝ գիտակցված՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքականություն, որը կարող է հանգեցնել հայ հասարակության լուծարմանը՝ ի շահ այլ պետությունների և քաղաքական ազգերի ձևավորման։
Սիմոնյանը կոչ է անում վերարժևորել եկեղեցու և բարոյականության դերը՝ նշելով, որ պատմականորեն Հայ Եկեղեցին կարողացել է դիմակայել բազմաթիվ փորձություններին և ամրապնդել հասարակությունը։ Նա առաջարկում է, որ «հպարտության» կարգախոսի փոխարեն ազգը որդեգրի «առաքինության» գաղափարը, որը կարող է սկիզբ դառնալ բարոյական, իրավական և ինստիտուցիոնալ վերականգնման։
Մանրամասն՝ տեսանյութում։