|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների հիմնական փուլն է: Ընտրական հանձնաժողովի տվյալներով վաղ առավոտյան բացվել են 6129 ընտրատեղամասերը, որոնցից 29-ն այդ երկրի տարածքից դուրս են գտնվում:
Երկրի նախագահի արտահերթ ընտրությունները սկսվել են դեռ հոկտեմբերի 6-ին: 5 օրում ընտրություններին մասնակցել էր ընտրողների մեկ երրորդը: Սակայն ընտրությունները կայացած են համարվում, եթե դրանց մասնակցում է ընտրողների կեսը:
Լրատվամիջոցների եւ փորձագետների կարծիքով, 1994 թվականից Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն առանց դժվարության կհաղթի հենց առաջին փուլում:
Լուկաշենկոն այս ընտրություններում 3 հակառակորդ ունի` լիբերալ դեմոկրատների առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչը, կազակների ատաման Նիկոլայ Ուլախեւիչը, «Ասա ճշմարտությունը» դեմոկրատական շարժման ակտիվիստ Տատյանա Կորոտկեւիչը: