|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թե' Սերժ Սարգսյանը եւ թե' Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրություններին նայում են նախագահականի աչքերով. «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա համոզված է, որ արդեն այսօր նախագահ Սարգսյանը «խորհրդարանական ընտրությունների ուսերի վրա ակտիվորեն պատրաստվում է նախագահական ընտրություններին, համակարգից ազատում է բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են նախագահի պոտենցիալ թեկնածու դառնալ, որպեսզի իշխանական թեկնածու միայն ինքը մնա»:
Խորհրդարանական ընտրությունների վիճակը որակելով «տաղտկալի»` Կարապետյանը նշեց, որ ամեն ինչ արվում է, որ երեք նախագահի եռանկյունուց դուրս ոչ մեկը չգործի:
«Կարծում եմ` Սերժ Սարգսյանը ցանկանում եւ մտածում է արտահերթ նախագահական ընտրությունների մասին, քանի որ սպասվում են ծանր սոցիալ-տնտեսական ժամանակներ, նոր ճգնաժամ, իսկ Ռուսաստանում նախագահ է դառնում Վլադիմիր Պուտինը»,- վստահեցրեց Կարապետյանը, բայցեւ հավելեց, որ դժվար թե նախագահը արտահերթ ընտրությունների ռիսկին գնա, քանի որ «կարելի է դա սկսել, բայց մնալ տակը»: