| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին: Նա ասաց, որ Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնի ամենաբարձր մակարդակով, որ իշխանությունները այլընտրանք չունեն՝ հանրաքվեն իրականացնելու են թափանցիկ, որովհետև դրան հետևելու է ամբողջ միջազգային հանրությունը:
«Բնականաբար, ինչպիսի հանրաքվե էլ անցկացվի, կլինեն նաև քննադատություններ, որովհետև ամեն պարտվող իր կարծիքն արդարացնելու համար միշտ քննադատում է: ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի հանրաքվեն անցնի ամենաբարձր մակարդակով, լինի ընկալելի միջազգային հանրության համար»,- վստահեցրեց նա:
Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց՝ ոչ մի պայթյունավտանգ բան տեղի չի ունենա, եթե հանրաքվեի արդյունքում սահմանադրական բարեփոխումները չանցնեն: «Կշարունակենք գործող Սահմանադրությամբ աշխատել»,- հավելեց նա:
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի հետ են անցկացնելու Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ այս առնչությամբ քննարկումներ դեռևս չեն անցկացրել։ «Հրամանագիրը դեռ նոր է ստորագրվել, դրա համար չենք քննարկել: Հենց քննարկենք, տեղյակ կպահենք»,- ասաց նա: