Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազ, սահմանդրական բարեփոխումներիր հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը հրաժարական կտա, եթե սահմանադրական բարեփոխումները տապալվեն:
«Սահմանադրական բարեփոխումների տապալման կամ չտապալման հետ կապված չէ իմ աշխատանքը, իմ գործունեությունը»,- այս մասին այսօր Կոտայքի մարզում սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգի քննարկման ավարտին, լրագրողի հարցին ի պատասխան, ասաց Գևորգ Կոստանյանը և հավելեց. «Ես այս խմբում ներգրավված եմ որպես սահմանադրագետ` նկատի ունենալով, որ ես այս մասնագիտական խորհրդում ընդգրկվել եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ այն ժամանակ ես զինվորական դատախազն էի, բայց, նկատի ունենալով, որ ես իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչումը ստացել եմ հենց «Պառլամենտարիզը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով և տարիներ շարունակ դասավանդել և դասավանդում եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնում, միայն դրանով է պայմանանորված իմ մասնակցությունը սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին: Դա հեչ կապ չունի իմ դատախազական գործունեության հետ»: