կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 10:06
Հասարակություն

Գավառի մոտ երկրաշարժ է գրանցվել

Գավառի մոտ երկրաշարժ է գրանցվել

Հոկտեմբերի 7-ին` ժամը 23.42-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19.23-ին) սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 45.150աշխարհագրական կոորդինատներով և 10 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գավառ և Մարտունի քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ: