| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 19-ին, ժամը 21:09-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի 99 RF 899 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ջ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Վարորդ Ա. Ջ.-ը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1985 թ. ծնված Տ. Պ.-ը և 1990 թ. ծնված Ա. Հ.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, հանձնել Վանաձորի շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: