կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 11:16
Հասարակություն

Երևանի կենտրոնի երթևեկությունը կաթվածահար է. նախարարը հստակ պատասխան չունի

Երևանի կենտրոնի երթևեկությունը կաթվածահար է. նախարարը հստակ պատասխան չունի

Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնական փողոցների երթևեկությունը կաթվածահար է: Ամբողջությամբ փակ են Աբովյան փողոցը և մի շարք այլ հիմնական փողոցներ: Բոլոր տրանսպորտային միջոցներին հորդորում են շրջանցել փակ փողոցները, թեեւ նշենք, որ փակ են նաև դրանց հարող փողոցները:

Բանն այն է, որ Երևանում անցկացվում է վազքի կիսամարաթոն, որն անցկացվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միացյալ ուժերով: Ի դեպ, այս մասին որևէ գերատեսչության կողմից հանրային իրազեկում չի եղել, և երթևեկությունը պարզապես կաթվածահար վիճակում է: 

Միջոցառմանը ներկա էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ չի եղել պատշաճ ծանուցում, որ փակ են լինելու քաղաքի կենտրոնական փողոցները, պատասխանեց. «Որքան տեղյակ եմ, պետք է  քաղաքապետարանի լրատվության բաժինը համապատասխան ձևով ծանուցվեր, որ առավոտյան 8:00-13:30-ը փակ են լինելու մի քանի փողոցներ»: