ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին գտնվում է նախագահի նստավայրում: Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկաններն ամբողջությամբ փակել են Բաղրամյան պողոտան, փակ է մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանը, մարդկանց չեն թողնում անգամ ոտքով քայլել նախագահի նստավայրի մոտակայքում: Մարդիկ շփոթված են եւ բարկացած: