Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առավոտյան 08:00-ից Երևանում եմ քաղաքացիները սկսել են ավտոերթերի շարք. ժամը 09:00-ի դրությամբ Երևանի երթևեկությունը կաթվածահար է: Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրություն» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները՝ հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը՝ առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»:
Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել էր ժամը 8:00-ից մեկնարկող ավտոերթերի երթուղիները:
1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
Հիշեցնենք, որ շաբաթ եւ կիրակի անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել: