Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարնների նախարար Արմեն Մովսիսյանն այս պահին չի կարող ասել, թե Ռուսաստանում գազի մեծածախ գնի բարձրանալուց հետո հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ գազը թանկանա։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դեռ պաշտոնական որևէ բան չեն ստացել, բայց ենթադրեց՝ պետք է, որ չփոխվի։
Նշենք, որ Ռուսաստանում գազի մեծածախ գինը 2014 թվականի հուլիսի 1-ից բարձրանալու է: Այս մասին որոշումն ընդունել է Ռուսաստանի Սակագների որոշման դաշնային ծառայությունը: Գնաճը տարբեր շրջաններում տարբեր է լինելու, սակայն միջինը կազմելու է 4.2%:
«Մենք պաշտոնապես որևիցե բան չենք ստացել, երբ կստանանք, կասենք»,- ասաց նախարարը։
Դիտարկմանը, թե ամեն դեպքում դա ազդելո՞ւ է Հայաստանի վրա, թե՞ ոչ, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Նայած, թե ինչքան կլինի: Պետք է հասկանալ, որ պաշտոնական ոչինչ չենք ստացել»:
Մենք հուշեցինք, թե այս դեպքում արդյոք իրենց պնդումնները, թե ՀՀ և ՌԴ կառավարության միջև կնքված գազային պայմանագրով գազը Հայաստանում գոնե 5 տարով չի թանկանալու, նախարարը արձագանքեց. «Մեր պայմանգրով ինչ-որ ասում ենք՝ էնա, դրա համար է»։ Հարցրինք, այսինքն՝ չի փոփոխվելու՝ պատասխանեց. «Այո, պետք է, որ չփոխվի»։