կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-01 23:08
Հասարակություն

Երեւանում երթևեկությունը կաթվածահար է եղել

Երեւանում երթևեկությունը կաթվածահար է եղել

Երևանում տեղացող ձյունը կաթվածահար է արել երթեւեկությունը: Դեռ օրեր առաջ «Հայհիդրոմետ» ծառայությունը զգուշացրել էր, որ փետրվարի 1-ին սպասվում է առատ ձյուն: Փաստորեն դա, ինչպես միշտ, նախազգուշացում էր ազգաբնակչությանը, բայց ոչ քաղաքային  համապատասխան ծառայություններին: 

 

Փողոցներում աղը սկսեցին շաղ տալ  միայն ժամը 10-ից հետո, երբ երթևեկությունն արդեն կաթվածահար էր և արձանագրվել էին բազմաթիվ վթարներ: Այս պահին արդեն 8 վթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում իսկ Հին Նորքի ճանապարհին իրար է բախվել 9 ավտոմեքենա: Երևանի համարյա բոլոր փողոցներում ավտովթարներ են տեղի ունեցել: 

 

Վթարների նման քանակին անպատրաստ  էին նաև ապահովագրական ընկերությունները , որոնք ուղղակի չեն ներկայանում վթարի վայր,  իսկ վթարված մեքենաները անշարժ կանգնելով և սպասելով ԱՊՊԱ-ի ներկայացուցչրն,  էլ ավելի են դժվարացնում առանց այդ էլ կաթվածահար եղած երթևեկությունը: 


 
Ի գիտություն քաղաքային տրանսպորտի պատասխանատուներին հայտնում ենք, որ թե՜ տաքսի ծառայությունների, թե՜ հատկապես երթուղային տաքսիների ավտոդողերի մաշվածության պատճառով վտանգված է քաղաքացիների անվտանգությունը: Երեւանում երթևեկության միակ անվտանգ միջոցն այս պահին մետրոն է: