կարևոր
4408 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-22 19:47
Հասարակություն

Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին

Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին

Մայրաքաղաքում երթևեկությունը արդեն մի քանի ժամ է՝ կաթվածահար է։ Քաղաքացիները ժամերով սպասում են հասարակական տրանսպորտին։ Ամեն կանգառում հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիները չգիտեն՝ կգա՞ տրանսպորտը, թե՞ ոչ։ Շատերը հույսը կտրել ու քայլելով են տուն գնում։

Խնդրի մասին ահազանգում են նաև օգտատերերը։

«Կանգառներում տեղ չկա արդեն կանգնելու, 40 րոպեից ավել տրանսպորտ սպասելուց հետո զուտ քայլելով եմ տուն եկել, տաքսիների գները անմարդկային բարձր են , խնդրում եմ կարգավորեք էս խնդիրը հնարավոր չի էս կերպ ժամերով սպասել, ու քանի առիթ կա, կուզեմ նաև անդրադառնաք էն խնդրին, որ միացնել տաք նաև stop կոճակը, շատ վարորդներ անջատել են ու չես կարողանում կանգառ պահանջել, գոռալով էլ դժվար ա, մանավանդ ծանրաբեռնված վիճակում»,- Տաթևիկ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդներըգործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում: