|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Աշխարհն անհամբեր սպասում էր Պուտին-Օբամա հանդիպմանը, և երկու երկրների նախագահների հանդիպումից շահել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Պուտին-Օբամա դուելում հաղթել է Պուտինը, դա է փաստում նաև այն հանգամանքը, որ Օբաման հանդիպումից հետո դուրս չեկավ ու այդպես էլ չզրուցեց լրատվամիջոցների հետ: Ռուսաստանն իր քաղաքականությունը տանում է նուրբ և մեղմ քայլերով»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի` Արևմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի, ընդունեց, որ «Իսլամական պետության» դեմ պետք է համատեղ պայքարել, ինչը նախկինում ԱՄՆ-ը և Արևմուտքը համարում էին իրենց մենաշնորհը: