Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ նախպագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրանք գոհ են հանդիպումից եւ հասցրել են քննարկել բոլոր հարցերը` ռազմավարականից սկսած, սպորտի բնագավառում անձնական նախընտրություններով վերջացրած: Այդ մասին ծրագրվածից կրկնակի երկար` մոտ 1 ժամ 45 րոպե տեւած զրույցից հետո հայտնել է Վլադիմիր Պուտինը:
Իր հերթին, Բարաք Օբաման նշել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի վրա` որպես միջուկային գերտերությունների, մեծ պատասխանատվություն է դրված: Ըստ նրա` այդ համատեքստում քննարկված թեմաներից են Սիրիան, Իրանը եւ ԿԺԴՀ-ն:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ, մասնավորապես, Սիրիայի հարցում իրենք տարաձայնություններ ունեն, սակայն ընդհանուր նպատակը մեկն է` բռնությունների դադարեցումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ Սիրիայում քիմիական զենքի կիրառման եւ հակամարտության կողմերին զենքի տրամադրման հարցը:
Ինչ վերաբերում է Իրանին, կողմերը հույս ունեն, որ նախագահական ընտրություններից հետո ավելի հեշտ կլինի լուծել իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը: