կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 16:09
Մշակույթ

«Հիշատակի ժառանգություն». Եվրոպական ժառանգության օրեր՝ Հայաստանում

«Հիշատակի ժառանգություն».  Եվրոպական ժառանգության օրեր՝ Հայաստանում

Հայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ը՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: ՀՀ և ԼՂՀ մշակութային կազմակերպություն­ներն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:

Եվրոպայի խորհրդի կողմից «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.: 1999 թ. սկսած` միջոցառումների շարքը իրականացվում է Եվրոպայի խորհուրդ– Եվրամիություն համագործակցությամբ՝ «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի` աշնանը, Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում:

Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: 2015 թ. «Հիշատակի ժառանգությունը» խորագրով միջոցառումները նվիր­ված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Եվրոպական ժառանգության օրերի վերաբերյալ մանրամասների կարող եք ծանոթանալ նաև ծրագրի պաշտոնական կայքէջում` http://www.europeanheritagedays.com/:

Ծրագիր՝ http://issuu.com/mincultam/docs/a5-online