Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում 6-րդ անգամ կանցկացվեն «Եվրոպական ժառանգության օրերը», որոնք այս տարի ունեն «Գրավոր ժառանգություն» խորագիրը:
Այս օրերին հանրապետության մի շարք թանգարաններում, ինչպես նաեւ Գլաձորի համալսարանում, Նորավանքում եւ Գոշավանքում կլինեն դասախոսություններ` հայ միջնադարյան կրթօջախների պատմության վերաբերյալ:
Այսօր ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած շնորհանդեսին ներկայացվեց վերջին 4 տարիների ընթացքում հրատարակված պատմամշակութային արժեք ներկայացնող ութ գիրք:
«Այսօր հանրապետությունում գրականություն գրեթե չի վաճառվում, սակայն մեր ՊՈԱԿ-ը, նույնիսկ առանց շահույթի, իր պարտքն է համարում հրատարակությունների միջոցով մեր հուշարձանների պրոպագանդումը»,- ասաց Արգամ Այվազյանը:
Ըստ պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանի` այս հրատարակություններն արդեն իսկ հիմք են ՊՈԱԿ-ի սկսած գործը շարունակելու համար: Ծանոթանալով դրանց` կարելի է համաձայնել, որ վերջիններս ՊՈԱԿ-ում աշխատող անձնակազմի մասնագիտական ունակությունների եւ երկարատեւ գործունեության արդյունք են:
Ա. Այվազյանն ասաց, որ կան գրքեր, որոնք ունեն մեծ պահանջարկ եւ առաջիկայում նորից են տպագրվելու, բաից այդ` մինչ տարեվերջ եւս երկու նոր գիրք է տպագրվելու: