| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում, երբ գյուղատնտեսության նախարարը զեկուցում էր հերթական որոշման նախագծի մասին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց նախարարին զեկուցել նաև խաղողի մթերման աշխատանքների ընթացքի մասին:
Գյուղնախարարն ասաց, որ աշխատանքները ընթացքի մեջ են, այսօր կան 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ն արդեն սկսել են մթերման աշխատանքները: Սերգո Կարապետյանը հավելեց, որ մթերման աշխատանքները չեն սկսվել Վայոց ձորի մարզում, այստեղ դրանք կիրակացվեն հոկտեմբերի 1-ից հետո:
«Երեկ եղել եմ Տավուշի մարզում, այնտեղ էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Կան որոշակի դժվարություններ` հասկանալի պատճառներով, քանի որ գինեգործական ընկերությունները չեն կարողացել ապահովել ֆինանսական հոսքերը` արտահանման ծավալների կրճատման հետ կապված: Բայց բոլորի մոտ կա այն գիտակցումը, որ դաշտում չմթերված խաղող չի մնալու, եղած դժվարություններով հանդերձ` մթերումն իրականացնելու ենք»,- ասաց գյուղատնտեսության նախարարը՝ հավելելով, որ այս տարի խաղողի արտադրության ծավալները 30 տոկոսով ավելի են եղել:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք, և եթե խնդիրներ լինեն, կառավարությունը պատրաստ է աջակցել:
Հիշեցնենք, որ երեկ նախարարը եղել է սահմանամերձ Բերդավանում, և երբ սկսել են հնչել կրակոցներ, նա շատ արագ կողմնորոշվել է եւ հեռացել գյուղից: