|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Քաղաքացիներն ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել, որ Բերդ քաղաքից դեպի Մեհրաբ տանող ճանապարհին գտնվող Արծվաբերդ գյուղի տարածքում մարդատար «ԳԱԶել»-ն ընկել է ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ արդեն դեպքի վայր է ժամանում Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանում նաև շտապօգնության բրիգադներ, քանի որ ահազանգողները տեղեկացրել են, որ, իրենց կարծիքով, մեքենան զինվորներ է տեղափոխելիս եղել:
Ժամանում են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ քննչական խմբերը: Եթե պարզվի, որ մեքենայում եղել են զինվորներ, ապա դեպքի վայր կժամանեն նաև տեղի ռազմական ոստիկանության աշխատակիցները: