Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Փաստինֆո»-ն գրում է. «Հակառակորդի արձակած կրակոցը բարեբախտաբար շարքային Միրաքյանին ընդամենը ֆիզիկական ցավ է պատճառել, եւ ԼՂՀ ԲՊ N զորամասի լեյտենանտ Աղաջանյանը հակառակորդի գործողությունների մասին հարկ չի համարել տեղեկացնել ո՛չ հրամանատարությանը և ո՛չ էլ իրավապահ մարմիններին:
Արդյունքում՝ քրեական գործ է հարուցվել լեյտենանտի նկատմամբ։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա լեյտենանտ Աղաջանյանը, հանդիսանալով պետ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 19.03.2014 թ. տեղեկանալով, որ նույն օրը հակառակորդի արձակած գնդակը դիպել է իր ենթակայության տակ գտնվող շարքային Միրաքյանի զրահաբաճկոնի ձախ կրծքավանդակի շրջանին և պատճառել ֆիզիկական ցավ, այդ մասին չի հայտնել պատկան մարմիններին:
Անդրանիկ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը): Լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: