|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեկ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ նիստի ընթացքում որևէ հետաքրքիր բան չեն քննարկել: Ի դեպ, նիստին ներկա է եղել նաև կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Բոլորն էլ ներկա էին նիստին, անգամ` ես»,- կատակեց Մարտիրոսյանը:
Երբ ասացինք` փաստորեն, որևէ հետաքրքիր բան «Ժառանգություն»-ում չի քննարկվում, նա, ուղղելով իրեն, արձագանքեց, որ խոսքը վերաբերում է մամուլի համար հետաքրքիր նյութի բացակայությանը:
Կուսակցության փոխնախագահն այդպես էլ չցանկացավ ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել վարչության նիստի ընթացքում և արդյոք անդրադարձ եղե՞լ է Ռուբեն Հակոբյանի` կուսակցությունից հեռանալուն, ինչպես նաև` կուսակցության ներկայիս վիճակին և գործունեությանը: