|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ ԲՀԿ-ին, քանի որ դա շատ անհետաքրքիր թեմա է, բայց, այնուամենայնիվ, մոտ 30 րոպե խոսեց Ծառուկյանի մասին:
Նրա խոսքով` Գագիկ Ծառուկյանը հուսախաբ արեց երեք նախագահներին, սակայն ամենասարսափելի հարվածը ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա պատահականություն չի համարում նաև ԲՀԿ ղեկավարի բրյուսելյան այցը և համարում է, որ այն տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թույլտվությամբ:
«ԲՀԿ-ն հրաժարվեց այն ուղեգծից, որը որդեգրել էր ամիսներ առաջ: Մոտ 10 ամիս առաջ ես ասում էի, որ Ծառուկյանը կսատարի Սերժ Սարգսյանին, այդպես էլ եղավ»,- ասաց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե մոտ 10 ամիս առաջ ինքը` Հմայակ Հովհաննիսյանն էլ էր հայտարարել, թե հեռանալու է Հայաստանից, ինչո՞ւ է մտափոխվել, Հովհաննիսյանը պատասխանեց հարցով:
«Իսկ դուք ուրախացե՞լ էիք դրանից: Եթե դուք ուրախացել էիք, ասեմ, որ հարյուր հազարավոր մարդիկ տխրել էին և հորդորեցին չգնալ երկրից»: