|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երեկ մեկնարկեց Գերմանական բունդեսլիգայի 18-րդ տուրը: Տուրի մեկնարկային խաղում 2-րդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգ»-ը սեփական հարկի տակ ընդունեց առաջատար «Բավարիա»-ին, որն ընթացիկ առաջնությունում դեռևս պարտություն չէր կրել:
Տանտերերն արդեն 4-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Բաս Դոստը: 1-ին խաղակեսի վերջին րոպեին հոլանդացի հարձակվողը 2-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: 53-րդ րոպեին Կեւին դե Բրյունեն հաշիվը դարձրեց 3:0: 2 րոպե անց մյունխենցիները կրճատեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Խուան Բերնատը: 73-րդ րոպեին Բրյունեն, դառնալով դուբլի հեղինակ, վերջակետ դրեց հանդիպմանը` 4:1, և մյունխեցիները կրեցին առաջին պարտությունը ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Վոլֆսբուրգ»-ը միավորների տարբերությունը «Բավարիա»-ի նկատմամբ հասցրեց 8-ի:
Բունդեսլիգայի 18-րդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր և վաղը: