կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 09:44
Սպորտ

Բունդեսլիգա. «Բորուսիա»-ն կրկին ոչ-ոքի խաղաց. այլ արդյունքներ (մրցաշարային աղյուսակ)

 Բունդեսլիգա. «Բորուսիա»-ն կրկին ոչ-ոքի խաղաց. այլ արդյունքներ (մրցաշարային աղյուսակ)

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն դարձյալ միավորներ կորցրեց: Տուխելի թիմը սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Դարմշտեյդ»-ի հետ: 17-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: 63 և 71-րդ րոպեներին աչքի ընկավ  Օբամեյանգը: Սակայն դորտմունդցիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: 90-րդ րոպեին Սուլուն վերջակետ դրեց հանդիպմանը:

Առաջատար «Բավարիա»-ն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մայնց»-ի դարպասը: Մյունխենցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լվանդովսկին` 51\', 63, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կոմանը:

Տուրի մյուս խաղերում հետևյալ արդյունքները գրանցվեցին`

«Վերդեր» - «Բայեր»` 0-3

«Վոլֆսբուրգ» - «Հանովեր»` 1-1

«Շտոևտգարտ» - «Բորուսիա Մ.»` 1-3

«Աուգսբուրգ» - «Հոֆենհայմ»` 1-3

«Քյոլն» - «Ինգլոշտադ»` 1:1

«Համբուրգ» - «Շալկե»` 0:1

«Այնթրախտ Ֆ.» - «Հերտա»` 1:1

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ: