կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 01:00
Սպորտ

Բունդեսլիգա. «Բավարիա»-ն շարունակում է միավորներ կորցնել

Բունդեսլիգա. «Բավարիա»-ն շարունակում է միավորներ կորցնել
 Գերմանական բունդեսլիգայի 19-րդ տուրում առաջատար «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Շալկե 04»-ի հետ:
17-րդ րոպեին մյունխեցիները ստիպված էին խաղը շարունակել 10 հոգով: Կարմիր քարտի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Ժերեմին Բոատենգը, իսկ մրցակիցը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Չուպո-Մոտինգը չկարողացավ անվրեպ իրացնել այն:
 67-րդ րոպեին Արյեն Ռոբբենն առաջ մղեց տանտերերին, իսկ 5 րոպե անց Հeվեդեսը հավասարեցրեց հաշիվը: հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
«Բավարիա»-ն 2-րդ խաղում անընդմեջ միավորներ կորցրեց:
Այս խաղից հետո Գվարդիոլայի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջատարներն ունեն 46 միավոր:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում մյունխեցիները 4:1 հաշվով պարտվել էին «Վոլֆսբուրգ»-ին: