| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Արարատի մարզի Նոր կյանք, Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի բնակիչները փակել են Արարատ-Երեւան մայրուղին: Գյուղացիները պահանջում են մթերել դաշտում փչացող խաղողը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ գյուղացիների մոտ է գնացել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանդիպել ինչպես նրանց, նաև տեղանքի` վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Գյուղացիների հիմնական խնդիրը խաղողի իրացման հետ էր կապված: Նախարարը, զրուցելով երկու կողմերիր հետ էլ, գյուղացիներին հավաստիացրեց, որ խաղողի բերքը կմթերվի, և թող նրանք մտավախություն չունենան ավելի բերքի մասով: Երկուշաբթի օրվանից Արարատի և Արմավիրի մարզերում մեծածավալ մթերում կսկսի իրականացնել նաև Երևանի գինու կոմբինատը»,- ասաց Մակարյանը:
Նկատառմանը, թե այսօր Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը լրագրողներին ասել էր, թե խաղողն ամբողջությամբ կմթերվի, սակայն հարց է` երբ կվճարվի դրա գումարը, փոխնախարարը պատասխանեց, թե այսօր որոշվել է նաև մթերման գինը: «Վերամշակողների հետ պայմանավորվեցինք, որ մթերման գինը կլինի նախորդ տարվա չափ` միջինը 150 դրամ: Այն կազմակերպությունները, որոնց ֆինանսական վիճակը նորմալ է, կվճարեն անմիջապես, իսկ մյուս մասը պայմանագիր կկնքի և գրաֆիկով կվճարի»,- ասաց Մակարյանը: