կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 16:16
Հասարակություն

33 մլն 150 հազար դրամ ԱԺ-ին՝ նոր «Toyota Land Cruiser»-ի գինը վճարելու համար

33 մլն 150 հազար դրամ ԱԺ-ին՝  նոր «Toyota Land Cruiser»-ի գինը վճարելու համար

Կառավարությունը վաղը 2014 թվականի պետական բյուջեով նախատեuված կառավարության պահուuտային ֆոնդից 55 միլիոն 33 հազար դրամ գումար էլ կհատկացնի ՀՀ Ազգային ժողովին:

 

Այս գումարից 21 միլիոն 883 հազար դրամը ԱԺ-ին կհատկացվի` «Վարչական սարքավորումներ» հոդվածով, իսկ 33 միլիոն 150 հազար դրամը`«Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով: Ընդ որում` հատկացված միջոցներից `«Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով նախատեսվող 33 միլիոն 150 հազար դրամն ուղղվում է Ազգային ժողովի և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ի միջև 2013 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում «Toyota Land Cruiser» մակնիշի 4.6լ շարժիչի աշխատանքային ծավալով ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելուն:

 

Իսկ «Վարչական սարքավորումներ» հոդվածով հատկացվելիք 21 միլիոն 883 հազար դրամից 17 միլիոն դրամը պետք է ուղղվի ԱԺ վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար պահանջվող ծախսերին, որը, ըստ կառավարության, խիստ անհրաժեշտ է` անվտանգության խնդիրներով պայմանավորված: Այս հոդվածով հատկացվելիք միջոցներից 1 միլիոն 883 հազար դրամ էլ նախատեսվում է ծախսել օդորակիչների ձեռքբերման նպատակով, ըստ հիմնավորումների` աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Եվս 3 միլիոն դրամ էլ կծախսվի համակարգիչների ձեռքբերման համար: