Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայաստանան շուկայում առկա գնաճին:
Ըստ նրա` Հայաստանում գնագոյացման խնդիրը որևէ օրինաչափության չի ենթարկվում: «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում կա եկամուտների բևեռացվածություն: Ողջ հարստությունը հավաքված է փոքր թվով մարդկանց մոտ, իսկ մի ստվար զանգված աղքատ է: Հանրապետությունում գոյություն ունի 34 տոկոս աղքատություն: Մեկ ամսվա մեջ քաղաքացին չի կարող բավարարվել ընդամենը 17 հազար դրամով»,- ասաց տնտեսագետը` հավելելով. «Մենք այս գումարն ավելի բարձր պետք է պատկերացնենք, օրինակ` հարյուր հազար դրամի դեպքում մենք չենք գտնվի խոցելի վիճակում: Նման իրավիճակում բնակիչների շուրջ ութսուն տոկոսը շատ զուսպ է, որովհետև այլընտրանք չունի»:
Տնտեսագետը թվարկեց նաև այլ գործոններ, որոնք նպաստում են գնաճին: «Գնաճին ամենաշատը նպաստում է ազատ տնտեսական մրցակցության բացակայությունը, հետո նաև` տրանսֆերտների դաշտում տեղի ունեցող վայրիվերումները: Նշենք նաև, որ մեծ գումարներ ունեցող փոքր զանգվածի մոտ հնարավորությունների անսահման վիճակ է»,- ասաց Բոստանջյանը:
Նրա խոսքով`ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների փոքր մասն է, որ կարողանում է արդյունավետ շրջանառություն կազմակերպել:
Տնտեսագետն անդրադարձավ նաև դրամի արժեզրկման պարբերականությանը և նշեց, որ դրամը չունի ստրատեգիական բնույթի ռեսուրսներ և ենթարկվում է ամենատարբեր ցնցումներին: «2100 կիլոկալորիա էներգիա պետք է ստանա մարդը` նվազագույնը: Սա բավարար է նորմալ կյանք ունենալու համար: Նվազագույն զամբյուղը պետք է արժենա 100-120 հազար դրամ»,- եզրափակեց Բոստանջյանը: