Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ ՏՄՊՊՀ-ն մշտապես ուսումնասիրում է պետական գնումների ոլորտը և այն ոլորտները, ուր գործում են խոշոր ընկերություններ:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները հարուցում փորձագետների կասկածը, Արտակ Շաբոյանը պատասխանեց, թե դա ընդհանրական մեկնաբանություն է, իրականում ՏՄՊՊՀ արդյունքները թափանցիկ են ու հրապարակային, իսկ հայտնաբերված խնդիրների դեպքում հանձնաժողովը գործում է հետևողական, մի քանի գործերով վարույթ է սկսվում, պատասխանատվության միջոցներ են կիրառվում և այլն:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է բենզինը Ռուսաստանում ավելի էժան, քան Հայաստանում: Նշենք, որ անցած շաբաթ լրագրողները դարձյալ այդ հարցը ուղղեցին Արտակ Շաբոյանին, և նա հստակ չպատասխանեց այդ հարցին: Ըստ Շաբոյանի՝ հայկական ընկերությունները ռուսական ընկերություններից են ձեռք բերում բենզինը, իսկ ՌԴ ներքին շուկայում կիրառվող քաղաքականությունը ինքը չի կարող մեկնաբանել ու բացատրել:
«Ես բազմիցս եմ նշել, որ հարկերն իրենց ազդեությունը թողնում են գնագոյացման վրա: Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 տոկոս, դա պայմանավորված է նրանով, որ մենք ռուսական շուկայից ենք ձեռք բերում բենզինը, տեղափոխման ծախսեր են կատարվում, մեր երկրում բենզինը ևս հարկվում է, ինչն ազդում է գնի գոյացման վրա»,- ասաց Արտակ Շաբոյանը: